Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի ընտանեկան ջերմ լուսանկարները
LifeStyle.news.am-ը գրում է .
Օրեր առաջ հաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի դուստրը նշում էր ծննդյան 5-ամյակը։ Ադելը օրվա ընթացքում մի քանի անգամ կերպարանափոխվել է։
Սկզբում ներկայացել Միկի մկնիկի կերպարով, իսկ հետո՝ «դարձել է» փոքրիկ ջրահարս։
Իհարկե, օրը խորհրդանշական էր ոչ միայն փոքրիկ Ադելի, այլեւ նրա ծնողների համար, ովքեր իսկական տոն էին կազմակերպել հոբելյարի եւ նրա հյուրերի համար։
Իսկ տոնական օրվա հաճելի եւ տպավորիչ ակնթարթները ֆիքսել է երջանիկ մայրիկը։