Արեւիկ Ալավերդյանը խոստովանել է թե լիարժեք ընտանիք կոչվելու համար ինչն է իրենց պակասում (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի ընտանիքը 4 տարեկան է: Օրերս ամուսինները նշել են համատեղ կյանքի հոբելյանը, փոխանակել նվերներ ու ռոմանտիկ ընթրիք ունեցել:
«Թեեւ վատառողջ էի, բայց փորձեցի այնպես անել, որ արդեն ավանդույթ դարձած մեր ընթրիքը կայանա, այս տարի էլ միասին ռոմանտիկ ընթրիքով նշենք ու վերհիշենք մեր կյանքի այն գեղեցիկ օրը, երբ Տերը մեզ միացրեց»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Արեւիկը պատմել է, որ հոբելյանական օրն առանց նվերների չի անցնում. «Ամեն տարի էլ փոխանակում ենք նվերներ: Անգամ առանց առիթի ենք նվերներ անում. ամուսինս անակնկալների մեծ վարպետ է: Իսկ երեկվա նվերների մասին նախընտրում եմ լռել:)»:

