Շվեդիան եւ Էկվադորը պայմանավորվել են Ասանժին հարցաքննել դեսպանատանը
ՄիջազգայինՇվեդիայի եւ Էկվադորի իշխանությունները պայմանավորվել են WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ հանդիպում անցկացնելու շուրջ, որը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է բռնաբարության մեջ եւ հինգերորդ տարին է՝ ինչ ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես ասված է Էկվադորի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, երկրի գլխավոր դատախազը դրական պատասխան է տվել Ասանժի հետ հանդիպման եւ զրույցի վերաբերյալ Շվեդիայի կողմից հունիսին արված հարցմանը:
Հանդիպումը կկայանա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, դրա ամսաթիվը կնշանակվի մոտ ժամանակներս:
Հարցաքննության համար իրավաբանական հիմք կլինի հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը, հավելել է Էկվադորի ԱԳՆ-ն, ընդգծելով, որ երկրի տարածքում Ասանժին առաջվա պես ապաստան է տրամադրված:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը պատսպարվում է 2012 թվականից:v