Ցանկացած կին սեր ու ընտանիք է ուզում. Սոնա Շահգելդյան (լուսանկարներ)
Life
Tert.am Life-ը շարունակում է բլից հարցեր ուղղել հայ հայտնիներին:
Այս անգամ մեր հարցերին է պատասխանում սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը:
-Արդարությունն ավարտվում է, երբ..
-Երբ սրտիդ ուզածն ես անում
-Սրտի տեղը զգում ենք, երբ...
-Երբ սիրած էակը կողքդ չէ:
-Եթե չլիներ կինը, ապա...
-Ապա կարծում եմ, որ աշխարհը չէր ստեղծվի:
-Պայքարը շարունակվում է….ինչքա՞ն
-Մինչ կյանքի վերջ:

-Սխալ, որը շտկել չստացվեց:
-Նվիրված լինելը:
-Ի՞նչ է ուզում Կինը:
-Ցանկացած կին սեր ու ընտանիք է ուզում:
-Պայքարի մեթոդներ, որ միայն Ձերն են:
-Ուժեղ լինելը: Դժվարությունները միայնակ հաղթահարելը:
-Ինչպիսի՞ սահմանում ունի բարոյականությունը:
-Պետք է հոգով ու սրտով լինես բարոյական: Որոշ մարդկանց մոտ դա բացակայում է կամ երբեմն չունի սահման:

-Եթե ունենայիք կախարդական փայտիկ, ապա...
-Խաղաղություն կուզեմ բոլոր երեխաների համար: Առողջ լինի հայ ազգը և առաջվա պես լավ ապրի: Զինվորներն ու ընտանիքիս անդամները անփորձանք լինեն: Հավանաբար ուրիշը գումար կցանկանար, իսկ միայն առողջություն ու խաղաղություն:
-Ինչը մոռացվեց մանկության էջերում:
-Հավատարմությունը, բայց ոչ թե իմ, այլ ուրիշների կողմից:

-Հանդիպում, որին երկար եք սպասել:
-Արդեն հանդիպել եմ իմ սիրու ու կեսին:
-Գումարով կարելի է...
-Կարելի է օգնել կարիքավոր մարդկանց:
-Մարդ, ով փոխեց Ձեր ճակատագիրը:
-Ամուսինս ու բալիկս:

Հարցումը՝ Անահիտ Կասամանայանի