Համացանցի օգտատերերը ծաղրել են Քիմ Քարդաշյանի ուղղագրությունը
Ուշադրության կենտրոնումՔիմ Քարդաշյանը բանասիրական գիտությունների թեկնածու չէ, սակայն ռեալիթի շոուի աստղն այնքան է սիրում նորաձևության բրենդները, որ կարող էր մտապահել հայտնի դիզայներների անունները։ Twitter-ում նրա 33 մլն հետևորդները չեն կարողացել անտարբեր անցնել նրա սխալի կողքով, որը նա թույլ էր տվել Ջորջիո Արմանիին հասցեագրված թվիթում։ Այս մասին հայտնում է Starslife պորտալը։
«Ինչու՞ Georgio Armani-ն այլևս չի թողարկում իմ սիրելի տոնային քսուքը։ Ինձ մոտ վերջանում է վերջին տարան, և բոլորը, ում ես գիտեմ, օգտագործում են այդ ապրանքանիշի տոնային հիմքը։ Խնդրում եմ, էլի թողարկեք»,- գրել է Քարդաշյանը։ Ապրանքանիշի անունն է Giorgio Armani։
Թվիթը նկատել են ոչ միայն օգտատերերը, այլև հայտնի բրենդի թիմը, որը պատասխանել է հեռուստաաստղին՝ հարցնելով մանրամասներ նրա կողմից օգտագործվող քսուքի մասին։ Ընկերությունը խոստացել է նրան ուղարկել ցանկալի ապրանքը։
«Պարոն Արմանիի անունը գրվում է Giorgio»,- Քիմին ուղղել են հայտնի բրենդի աշխատակիցները։
Աղբյուրը՝ BlogNews.am