Օգոտսոսի 8-ի երեկոյան ԱՄՆ-ում երեք երեխաներ ընկել են մոտ 12 մետր բարձրությունից, երբ շրջվել է Greene County Fair այգում գտնվող պտտվող կարուսելի խցիկը։
Փորձագետները այժմ աշխատում են դեպքի պատճառները բացահայտելու ուղղությամբ։ Կարուսելը, որից ընկել են երեխաները, ժամանակավորապես փակ է։
Երեխաներին ընկնելուց հետո ուղղաթիռով և հատուկ ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Նրանք գիտակցություն ունեն, բայց նրանց առողջական վիճակի մասին բժիշկները ոչինչ չեն ասում։