Գերմանիան բացառում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական միությունը
HeaderԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր ռազմական միություն ստեղծվելու հնարավորությունը:
Այս մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում:
«Լավ է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի թուրքական կործանիչը խոցել էր ռուսաստանյան ռմբակոծիչին, կրկին մերձեցում է ծագել: Բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ երկրների միջև հարաբերություններն այնքան մոտ կդառնան, որ Ռուսաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ին այլընտրանք գործընկերություն ստեղծեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է և պետք է մնա այդպիսին», -ասել է Շտայնմայերը: