Գոհար Ավետիսյանը նոր ընտրյալ ունի (լուսանկարներ, տեսանյութ)
LifeInstagramer
Ռուսաստանաբնակ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանը, ով մայիս ամսին բաժանվեց իր նշանածից՝ Գևորգից, նոր ընտրյալ ունի, որի հետ արդեն վայելել է ռոմանտիկ ընթրիք՝ զմայլվելով գիշերային Մոսկվայի գեղեցկությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից:
«Իմ կյանքի ամենառոմանտիկ ընթրիքն ամենառոմանտիկ վայրում և ամենաքնքուշ ծաղկեփունջը: Սիրում եմ կյանքը: Երջանկությունը կողքիս է: Մի քիչ սեր և ռոմանտիկա եմ ցանկանում ձեզ ամռանը»,- գրել է Գոհարը՝ չշտապելով բացահայտել իր նոր սիրուն:
