Հակառակորդն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց. ԼՂՀ ՊՆ
ՀասարակությունՕգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: