Ո՞ր տղամարդիկ են սեքսով զբաղվում միայն սիրո առկայության դեպքում
LifeMed.tert.am-ը գրում է .
Գիտնականները պարզել են, որ ընտանեկան ներդաշնակության մթնոլորտում մեծացած մարդիկ հաճախ սեքսով զբաղվելիս ունենում են զգացմունքների առկայության կարիք:
Ամերիկացի սոցիոլոգներն անցկացրել են մի հետազոտություն, որի շրջանակներում մտադիր էին պարզել, թե որքան կարևոր է ժամանակակից կանանց ու տղամարդկանց համար միայն սիրո առկայությամբ սեքսով զբաղվելը: Հարցմանը մասնակցել է 6 հազար մարդ:
Հատկանշական է, որ տղամարդիկ կանանցից հաճախ են խոսել այն մասին, որ իրենց համար շատ կարևոր է զուգընկերուհու հանդեպ սիրային զգացմունքներ տածելը: Սեքսի ժամանակ սիրո առկայության կարևորությունը հաստատել է տղամարդկանց 48%-ը և կանանց 39%-ը:
Ընդ որում՝ հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ սեռական հարաբերությունների ժամանակ սերը մեծ նշանակություն է ունենում այն անձանց համար, ովքեր մանկուց դաստիարակվել են ապահովված ընտանիքում, որտեղ տիրել է սիրո ու վստահության մթնոլորտ: