Բրիտանիայում զոհվել է 20-ամյա մի երիտասարդ, որը դուրս էր կախվել գնացքի լուսամուտից
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում մի երիտասարդ է զոհվել՝ դուրս կախվելով գնացքի լուսամուտից: Ինչպես նշվում է, տղամարդու գլուխը պոկել է հանդիպական շարժակազմը, տեղեկացնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել «Ուոնդսվորթ քոմմոն» կայարանից ոչ հեռու Gatwick Express գնացքում, որը երթևեկում է Լոնդոնի և Գաթվիք օդանավակայանի միջև:
Զոհվածի անունը չի հայտնվում, միայն հաղորդվում է, որ նա շուրջ 20 տարեկան է:
Գլխին ստացած սաստիկ հարվածից տղամարդու մահն արձանագրել է պատահարի վայր ժամանած «շտապ օգության» ուղղաթիռի բուժակը: Մինչդեռ վկաները պնդում են, որ միջադեպի հետևանքով տղամարդը գլխատվել է: