Պակիստանում պայթեցրել են Քվետայի հիվանդանոցը, զոհվել է առնվազն 30 մարդ
Ուշադրության կենտրոնումԱռնվազն 30 մարդ է զոհվել Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցում իրականացված պայթյունի հետևանքով, 50-ից ավելի մարդիկ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Dunya News հեռուստաալիքը:
Պայթյունը որոտացել է օգոստոսի 8-ին՝ Բելուջստանի Փաստաբանների կոլեգիայի ասոցիացիայի նախկին նախագահ Բիլյալ Անվար Կասիի սպանությունից մի քանի ժամ անց:
Իրավաբանին մարմինը տեղափոխվել էր հիվանդանոց: Այն բանից հետ, երբ բուժհաստատություն էին ժամանել զոհվածի գործընկերներն ու ծանոթները, ինչպես նաև լրագրողները, պայթյուն է որոտացել: Զոհվածների թվում է Aaj TV պակիստանյան հեռուստաալիքի օպերատոր Շահզադ Խանը, ԶԼՄ-ների ևս մեկ աշխատակից վիրավորվել է:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունից հետո անհայտ անձը կրակ է բացել: Անվտանգության ծառայության աշխատակիցներն օղակել են բուժհաստատության տարածքը, տագնապ է հայտարարված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: