Մեքսիկայում առնվազն 38 մարդ է զոհվել «Էռլ» փոթորկի հետևանքով
HeaderԱռնվազն 38 մարդ է զոհվել Մեքսիկայի արևելքում «Էռլ» արևադարձային փոթորկի հարուցած տեղատարափ անձրեևների և սողանքների հետևանքով: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:
Ամեից շատ մարդ է զոհվել Պուեբլայի նահանգի Ուաուչինանգոյի մունիցիպալիտետում: Տեղական կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ այստեղ սողանքների զոհ է դարձել 28 մարդ, այդ թվում՝ 15 երեխա:
Ավելի վաղ Վերակրուսի նահանգապետ Խավիեր Դուարտեն նաեւ հավաստել է ամբողջ տարածաշրջանում 10 մարդու զոհվելը: Շուրջ 2 հազար տուն վնասվել է: Փոթորկին ուղեկցող սաստիկ անձրևները տարածաշրջանում հանգեցրել են առնվազն 15 գետերի վարարումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: