Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
ՄիջազգայինՌուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Բաքվում ընթացող երկկողմ և եռակողմ հանդիպումների շրջանակում Ադրբեջանի և Իրանի նախագահների գլխավորած պատվիրակությունների միջև կիրակի տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրրի միջև համագործակցության վերաբերյալ 6 փաստաթուղթ է ստորագրվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ստորագրված փաստաթղթերը հետևյալներն են. Ադրբեջանի և Իրանի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման բնագավառում համագործակցության մասին մտադրությունների արձանագրություն», «Էլեկտրոնային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնության հուշագիր», «Ստանդարտացման, մետրոլոգիայի, համապատասխանության գնա հատման և հավատարմագրման բնագավառներում համաձայնության հուշագիր», «Զբոսաշրջության համագործակցության բնագավառում գործնական ծրագիր (2016-2019)», «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», «Երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության մասին համաձայնության հուշագիր»: