Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումը. Օր օրի. Ինչպես է եղել դա

Հասարակություն

News.am-ը գրում է . 

Վաղ առավոտյան զինված անձանց խումբը, որն իրեն «Սասնա ծռեր» է կոչում, գրավել է Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային պահպանության (ՊՊԾ) գունդը: Գրավման ընթացքում զոհվել է գնդի փոխհրամանատարԱրթուր Վանոյանը, վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբից Թաթուլ Թամրազյանը, ինչպես նաեւ ոստիկանության չորս աշխատակից` ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը: Մի քանի ոստիկան պատանդառվել է:

Արթուր Վանոյան

Facebook սոցիալական ցանցում խումբը հայտարարություն է հրապարակել. «Մենք զինված ապստամբություն ենք սկսել, միացեք»: Խմբի պահանջներն են` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում:

NEWs.am-ը համառոտ ներկայացնում է ժամանակագրությունը, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:

Հուլիսի 17

  • Ոստիկանությունը փակել է ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Շենքի բոլոր մուտքերը շրջապատված են:
  • ԱԱԾ-ն խմբի անդամներին բնութագրում է որպես ահաբեկիչների: 
  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրում:
  • ԱԱԾ-ն հայտնում է երկու պատանդի ազատ արձակման մասին: Նրանց անունները չեն հաղորդվում: Բանակցություններ են սկսվում: 
  • Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ձերբակալում են «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցներին, որոնք աջակցում են «Սասնա ծռերին»: Մայրաքաղաքում մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվում: Նրանց մի ասը հայտարարում է իրավապահ մարմինների կողմից բռնության ենթարկվելու մասին: 

Հուլիսի 18

  • ՊՊԾ գնդի մոտ են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը: Նրանք հեռանում են` չպատասխանելով լրագրողների հարցերին:
  • Իրավապահ մարմիններ. Գիշերը ազատ է արձակվել մեկ պատանդ: Նրա անձը չի բացահայտվում:
  • ԱԱԾ-ն հայտնում է, որ գիշերը երկու մարդ է ազատ արձակվել` ոստիկան եւ քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը: Նրանց անունները չեն հաղորդվում:
  • Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտնում է, որ այդ պահի դրությամբ պատանդառված է 5 ոստիկան, այդ թվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
  • ՊՊԾ գնդի գրավման հետ կապված քրեական գործ է հարուցվում:
  • Խորենացի փողոցից բերման են ենթարկվում պաստառներով երեք աղջիկներ: Նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանիդուստրերն են:
  • «Ազատության» հրապարակում տեղի է ունենում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիան, որի մասնակիցները հայտնում են, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, այլ հեղափոխականներ: Նրանք պահանջում են առանց արյունահեղության հանգուցալուծել իրավիճակը: Ոստիկանները բերման են ենթարկում Դավիթ Սանասարյանին եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդուն:  

Հուլիսի 19

  • «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին թույլ են տալիս մտնել ՊՊԾ գնդի շրջակա տարածք: Նա «Սասնա ծռերին» է փոխանցում ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը, որի պարունակությունը չի բացահայտում: Ենիգոմշյանըհաստատում է. բանակցություններին միջնորդավորված մասնակցում է Ժիրայր Սեֆիլյանը:  
  • Խմբի անդամների հետ հեռախոսակապն ընդհատվում է:
  • Խորենացու փողոցում հավաքված ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): Հաղորդվում է ՊՊԾ գնդի կողմից կրակոցների մասին:  Ակտիվիստներից մեկը հայտնում է, որ կապվել է  «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, որը հայտնել է, որ իրենք են օդ կրակել ցուցարարներին աջակցելու համար:
  • Սարի թաղում եւս բախումներ են տեղի ունենում: Ոստիկանության փոխանցմամբ, մարդիկ փորձել են ներթափանցել պահպանվող տարածք, քարեր եւ տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:  Երկու կողմերիցտուժածներ կան: Քրեական գործ է հարուցվում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:
  • Լուրեր են տարածվում, որ Երեւան են տեղափոխել Ռուսաստանի ԱԴԾ-ի «Ալֆա» ջոկատի հատուկջոկատայիններին: Դրանք հերքում է Հայաստանի ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանը:  

Հուլիսի 20

  • «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով ձերբակալվում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Խաչատուր Գիչյանը եւ Կարո Եղնուկյանը:
  • Մշակույթի գործիչները նամակով դիմում են Ժիրայր Սեֆիլյանին` խնդրելով իր ընկերներին կոչ անել վայր դնել զենքը եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
  • Երեկոյան Խորենացու փողոցում ոստիկանությունը ցրում է ցուցարարներին՝ օգտագործելով հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ: Ցուցարարները պահանջում են լուծել «Սասնա ծռերի» անդամներին սննդով ապահովելու հարցը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել այդ հարցը, սակայն չի հաջողվում: Բերման է ենթարկվում 136 մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվում 51 մարդ, որից 29-ը` ոստիկաններ: Տուժածների թվում լրագրողներ կան: Իշխանությունները քրեական գործ են հարուցում Երեւանում զանգվածային անկարգությունների փաստով: 

Հուլիսի 21

  • Ձերբակալվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Խանդոյանը` «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունովԱրայիկ Խանդոյանի եղբայրը
  • Մի քանի հարյուր քաղաքացիներ դարձյալ հավաքվում են Խորենացու փողոցում` պահանջելով սնունդ փոխանցել «Սասնա ծռերին»: Սննդի հարցը լուծվում է ԼՂՀ-ից Երեւան եկած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերը» հրավառություն են կազմակերպում՝ այդկերպ ողջուներով հավաքվածներին: Ոստիկանությունը ցրում է ակցիայի մասնակիցներին` ոմանց նկատմամբ կոշտ ուժ կիրառելով

Հուլիսի 22

  • Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում ԱԱԾ-ի, ոստիկանության, գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ. «Այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Պատանդները պետք է ազատվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը»:
  • ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է իրավիճակը.   «Անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին խնդիրները եւ միաձայն դիմակայել արտաքին մարտահրավերներին»: 
  • Նիկոլ Փաշինյան. «Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Լավրովի պլանն իրագործելու համար»:
  • ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն մասին, որ ոստիկանության գունդը գրավողների աջակիցների խումբ է ձերբակալել: 
  • Հանրահավաք Խորենացու փողոցում: Գիշերը հանգիստ է անցնում: Ցուցարարների մի մասը լուսաբացը դիմավորում է փողոցում:

Հուլիսի 23

  • Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Որոշում է կայացվում ազատ արձակել բոլոր պատանդներին, որի դիմաց գնդի տարածքում մամուլի կենտրոն կստեղծվի, կապահովվի անխափան ինտերնետը կամ եւ ուղիղ հեռախոսակապ:
  • «Սասնա ծռերը» ինքնակամ ազատ են արձակում երկու ոստիկանի: 
  • Բաց են թողնվում վերջին պատանդները` Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: 
  • Գնդի տարածքում մամուլի ասուլիս է տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքար սկսել իշխանությունների դեմ:  
  • Վարուժան Ավետիսյանը հայտնում է, որ խմբի անդամներին չեն տալիս խոստացված ուղիղ կապը. «Մենք զենք ենք վերցրել` համոզված լինելով, որ այսուհետ անհնար է այլ եղանակով փոփոխությունների հասնել: Մենք նոր պետություն ենք ստեղծում»:
  • «Սասնա ծռերը» հրաժարվում են Վիտալի Բալասանյանի միջնորդությունից` մեղադրելով նրան Ժիրայր Ավետիսյանի խոսքերն աղավաղելու մեջ:
  • Խորենացի փողոցում հերթական ցույցն է տեղի ունենում ի աջակցություն «Սասնա ծռերի»: Նիկոլ Փաշինյանը լքում է հանրահավաքը՝ դա բացատրելով արյունահեղությունից խուսափելու ցանկությամբ: Գիշերը հանգիստ է անցնում: Եկածների մի մասը փողոցում է մնում մինչեւ առավոտ: 

Հուլիսի 24

  • Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածում. «Սասնա ծռերի» հանձնվելու դեպքում նախագահը պատրաստ է զրուցել Սեֆիլյանի հետ:  
  • Հանրահավաք Խորենացի փողոցում. հայտարարվում է, որ Բալասանյանին միջնորդի դերում կփոխարինի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթ», սակայն նա չի ստանձնում այդ դերը: 
  • Ենիգոմշյանը հայտնում է, որ խմբի անդամները մեկ օր է` սնունդ չեն ստացել, գնդի տարածքում էլեկտրականություն չկա: Ի նշան բողոքի ոստիկանական «ԳԱԶել» են այրում:
  • Գիշերն անցնում է առանց բախումների ոստիկանության հետ: Որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվում:

Հուլիսի 25

  • ԱԱԾ-ն խմբին կոչ է անում հանձնվել իշխանություններին եւ ներկայացնում էքրեական պատասխանատվությունից ազատման պայմանները:
  • Հետախուզում է հայտարարվում «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանի նկատմամբ: 
  • Ոստիկանությունը հրապարակում է ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամների անունները: «Սասնա ծռերի» խմբում 31 մարդ կա
  • Հանրահավաք Խորենացու փողոցում. Ենիգոմշյանը հայտնում է, որ ժողովուրդն իշխանություններին մինչեւ առավոտվա 9-ը ժամանակ է տալիս: Այդ ժամին Խորենացի փողոց սնունդ կբերեն խմբի անդամների համար: Նոր բանակցող չկա:  
  • Ոստիկանությունը հայտնում է, որ խմբի անդամները գնդի տարածքից եւս 2 մեքենա են հանել եւ այրել: Փոխհրաձգություն է տեղի ունենում: Ոտքի հրազենային վնասվածք են ստանում խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվում: 

Աշոտ Պետրոսյան

Հովհաննես Հարությունյան

Հուլիսի 26

  • Լուսաբացին Արթուր Սարգսյանը, իր մեքենան սննդամթերքով բեռնելով,կտրում է ոստիկանական շղթան եւ սնունդ հասցնում «Սասնա ծռերին»:
  • Խորենացու փողոցում ցույց է: Մասնակիցները երթ են կազմակերպում դեպի ոստիկանության եւ ԱԱԾ-ի շենքեր: Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվում,  «կարմիր բերետավորները» Խորենացու փողոցում պոկում են նախագահի հրաժարականի պահանջով պաստառը:  
  • Ոստիկանության փոխանցմամբ, «Սասնա ծռերի» երկու անդամ` Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հանձնվում են իրավապահ մարմիններին, նաեւ փոխհրաձգություն է տեղի ունենում, որի հետեւանքով վիրավորվում է Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին` Արամը, եւ իրավապահ մարմինների աշխատակից: Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին` Արամը, հիվանդանոց են տեղափոխվում: «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հաղորդմամբ, ոստիկանությունը հարձակվել է խմբի վրա եւ  «գողացել» «Սասնա ծռերի» չորս անդամներին:
  • Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքում դեռեւս երկու վիրավոր է մնում:

Պավլիկ Մանուկյան

 Արամ Մանուկյան

Հուլիսի 27

  • Ոստիկանությունը հայտնում է, որ խումբը պատանդ է վերցրելՇտապօգնության աշխատակիցներին:
  • Ենիգոմշյան. «Բժիշկներ պատանդ չեն վերցվել: Ներսում երկու վիրավոր կա: Տղաներն ուղղակի ուզում են, որ բժիշկները մշտապես այնտեղ լինեն եւ փոխարինեն իրար»:
  • «Շտապօգնության» տնօրեն. «Սասնա ծռերը» պատրաստ է բաց թողնել բուժաշխատողներին, եթե նրանց մոտ գա առողջապահության նախարարը եւ վիրաբույժների բրիգադ: 
  • Ոստիկանությունն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին թույլ չի տալիս մտնել գնդի տարածք:   
  • Իրավապահ մարմինները ուղղաթիռից թռուցիկներ են տարածում գրավված ՊՊԾ-ի տարածքում:
  • «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Արամ Մանուկյանը ձերբակալվում է:
  • Բուժակ Դավիթ Տոնոյանը լքում է ՊՊԾ գունդը: Մնում է եւս երկու բժիշկ եւ բուժքույր: 
  • Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ հանրահավաք անցացնել Խորենացու փողոցում (ֆոտոռեպորտաժ): Բերման են ենթարկվում տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը: Ակտիվիստները պայմանավորվում են հուլիսի 28-ին հավաքվել «Ազատության» հրապարակում: 

Արսինե Խանջյան

Հուլիսի 28

Հուլիսի 29

  • Ոստիկանություն. «Փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածք է ստացել խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Նա հիվանդանոց չի տեղափոխվել»: Հրաձգությունը շարունակվում է, ինչի հետեւանքով վիրավորվում են խմբի անդամներ Արմեն Լամբարյանը եւ Արթուր Մելքոնյանը: Երկուսին էլ հիվանդանոց են հասցնում: 

Արայիկ Խանդոյան

Արմեն Լամբարյան

Արթուր Մելքոնյան

  • «Ազատության» հրապարակում մեկնարկում է ցույցը: Այնուհետեւ մասնակիցներն ուղղվում են Սարի թաղ, որտեղ բախում է տեղի ունենումոստիկանության հետ: Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ծխանռնակներ ու լուսաձայնային նռնակներ են նետում: Տարածքում հրդեհ է սկսվում: Միաժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառում նաեւ Խորենացու փողոցում եւ ցրում ցուցարարներին: 16-ամյա Սայադ Հարությունյանը զրկվում է աչքից, Թամար Մանուկյանի մաշկի 15-20 տոկոսն այրվում է: Դաժան ծեծի է ենթարկվում դասախոս, արաբագետ Մարատ Յավրումյանը: 
  • Քաղաքացիական հագուստով մարդիկ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, նրանց արգելում են նկարահանում կատարել, ծեծի են ենթարկում
  • Քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք որպես ոստիկան են ներկայանում, փորձում են ուժով հիվանդանոցից դուրս բերել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանին, որն անգիտակից վիճակում էր գտնվում: Հետագայում Սանասարյանին տեղափոխում են ոստիկանություն:
  • Բերման է ենթարկվել 165 քաղաքացի:

Թամար Մանուկյան

Մարատ Յավրումյան

Սայադ Հարությունյան

 

Հուլիսի 30

  • Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես գալիս. «Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը: Նա որոշել է ընտրել արյունալի ուղին եւ ջարդել ապստամբ տղաներին»:
  • Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվում է
  • Ոստիկանություն. ՊՊԾ-ի գնդից կրակոցի հետեւանքով զոհվել է 30-ամյա ոստիկան Յուրա Ստեփանոսյանը: Կրակոցի պահին նա մեքենայում է եղել:
  • Ցույց «Ազատության» հրապարակում, որին հաջորդում է երթ դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ քաղաքացի Քաջիկ Գրիգորյանը իր վրա բենզին է լցնում եւ այրում է: Նա հրաժարվում է ոստիկանական մեքենայով հիվանդանոց գնալ: Ցուցարարները նրան տաքսիով են ուղարկում: Հետագայում նա մահանում է հիվանդանոցում:

Յուրա Ստեփանոսյան

Քաջիկ Գրիգորյան

Հուլիսի 31

  • Բժիշկը առողջապահության նախարարին է դիմում իրեն «Սասնա ծռերի» մոտթողնելու խնդրանքով:
  • Խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը 2 ամսով կալանավորվում է
  • ՊՊԾ գնդից հանում են «Սասնա ծռերի» 2 անդամի` Ռուբեն Գրիգորյանին եւ Գեւորգ Մելքոնյանին:
  • Կրծքավանդակի շրջանում վիրավորվում է խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, նրան հիվանդանոց են հասցնում: 

Սեդրակ Նազարյան

 

Օգոստոսի 1

  • Հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյան. «Սասնա ծռերի» շարժումը կղեկավարվի բանտից եւ ընդհատակից»։
  • Երեւանում զինված խմբի գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
  • Սերժ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհինմիակողմանի զիջումներ չեն լինելու: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
  • Սերժ Սարգսյան. «Ես ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին»:
  • Հանրահավաք Ազատության հրապարակում:

Հաջորդ օրերին «Սասնա ծռերի» ձերբակալված անդամները հայտարարում են, որ իրենց պահում են անմարդկային պայմաններում: Ձեւավորվում է «Սասնա ծռերին» պաշտպանող փաստաբանների խումբ:http://news.am/arm/news/340144.html 

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
Ամենադիտված