Ռուսաստանցի կինն Էրդողանին նամակ է ուղարկել՝ խնդրելով օգնել վերադարձնել դստերը
HeaderՌուսաստանի բնակչուհի Զարինա Ալբեգոնովան բաց նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով իր դստերը թույլ տալ վերադառնալ Ռուսաստան:
«Թուրքիայում այնքան էլ տարածված չէ ղեկավարությանը նման բաց նամակներ ուղղելը, բայց մենք փաստաբանների հետ, ամեն դեպքում, փորձեցինք այդ կերպ գրավել ե՛ւ նախագահի, ե՛ւ հանրության ուշադրությունը: Հույս ունենք, որ օրենքը կհաղթանակի»,- հայտարարել է Ալբեգոնովան:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նամակում Ալբեգոնովան հաղորդել է, որ իր նախկին ամուսինը՝ Մուրատ Այդեմիրը, մինչեւ հիմա ապօրինաբար իր մոտ է պահում իրենց դստերը: Թուրքական օրենսդրության համաձայն՝ երեխայի նկատմամբ բոլոր իրավունքները մորն են պատկանում: