Իտալիայում ահաբեկչության սպառնալիքի երկրորդ աստիճանը պահպանվում է
HeaderԻտալիայում ահաբեկչության սպառնալիքի երկրորդ աստիճան է հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն տեղեկացրել է հնարավոր ահաբեկչական հարձակումների հանդեպ իրավապահների ուշադրության բարձր մակարդակի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր իրավապահ մարմինների եւ ընդհանուր աշխատանքի շնորհիվ առայժմ այն բարձրացնելու անհրաժեշտություն չի եղել: Մենք աշխատում ենք ահաբեկչությունները կանխելու ուղղությամբ: Մինչեւ հիմա ամեն ինչ լավ է ընթանում, բայց վտանգը զրոյական չէ»,- նշել է նախարարը: