«Ռիո-2016». Այսօր պայքարին կներգրավվեն Հուռի Գեբեշյանն ու Վլադիմիր Մարգարյանը
ՍպորտՌիո դը Ժանեյրոյում այսօր տեղի կունենա մրցումային 2-րդ օրը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարին են ներգրավվելու 2 ներկայացուցիչներ:
Մեր պատմության մեջ Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ելույթ է ունենալու Երևանի ժամանակով 18:30-ին:
Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում, իր մենամարտն անցկացնելու է կեսգիշերն անց՝ ժամը 01:00-ին:
1/16 եզրափակչում Վլադիմիրի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլ Վինսթոնն է: