Վարուժան Ավետիսյանի կոչը երիտասարդությանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Հասարակություն«Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչ է ուղղել երիտասարդությանը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
«Սիրելի՛ երիտասարդներ,
Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը՝ Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր եւ գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշեւիկյան տիրապետության մասին: Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը եւ ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում եւ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:
Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը: Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել եւ ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:
«Սասնա ծռեր» խմբավորման անունից եւ Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ եմ անում ոտքի ելնել եւ օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, եւ պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին»: