Արման Նշանյանը ամուսնանու՞մ է
Lifestyle.news.am-ը գրում է.
Հուլիսին լուրեր տարածվեցին այն մասին, որ ամերիկահայ հայտնի դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը օգոստոսին ամուսնանալու է իր ընտրյալի հետ, որը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է: Եվ ահա կարծես թե եկել է ժամանակը:
Նշանյանի Instagram-ի էջում հայտնվել է խորհրդավոր լուսանկար, որի մեկնաբանության մեջ Արմանը գրել է. «Հարսանեկան սափրում»:

Նշենք նաեւ, որ հուլիսին Արմանը Երեւանում էր եւ զբաղված էր արարողության կազմակերպչական աշխատանքներով: