Մահվան ելքով վրաերթ Երեւանում. shamshyan.com
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել:Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վերին Շենգավիթի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Toyota Camry մակնիշի մեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա Ռոման Գալստյանին:
Վթարի հետեւանքով տուժածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Իսկ մեքենայի վարորդը Միքայելյանի անան վիրաբուժական ինստիտուտում է:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: