Աֆղանստանի արեւելքում ԻՊ-ի 21 զինյալ է ոչնչացվել
ՄիջազգայինԱֆղանստանի արեւելյան Նանգանհար նահանգում զինվորական հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 զինյալ է ոչնչացվել: Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ եւս 13 զինյալ վիրավորվել է: «Մի քանի գյուղեր մաքրվել են ահաբեկիչներից, գործողությունը շարունակվում է՝ բոլոր զինյալներին մաքրելու նպատակով»,- ասված է զինվորականների հայտարարությունում: