Մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես» մակնիշի (վարորդ՝ Ա.Ղ., ծնվ. 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 25 մետր հեռավորությամբ):
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդ Ա.Ղ.-ն եւ ուղեւորներ Հ.Ա.-ն (ծնվ. 1993թ.) եւ Գ. Մ.-ն (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: