Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչեւ ժամը 20:00-ն
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 7-ի, Լարսի ավտոճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06:00-ից մինչեւ 20:00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:
Աղբյուրի համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեկոյան ժամերին ճանապարհը կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետեւյալ կանոնների պահպանման դեպքում.
o միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է,
o երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
o ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Երթեւեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման եւ համակարգման ներքո: