Եթե պետպաշտոնյան թույլ է տվել խախտումներ, ոչ թե հրաժարական պետք է տա, այլ՝ հայտնվի բանտում. Թ. Պողոսյան
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Եթե պետական պաշտոնյայի կողմից թույլ են տրվել խախտումներ` պաշտոնական լիազորությունների գերազանցում և կամ պաշտոնական անփութություն, անգործություն, նրանք ոչ թե հրաժարական պետք է տան, կամ ազատվեն աշխատանքից, այլ պետք հայտնվեն բանտում: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավապահ համակարգում ազատումներին ու դրանց` հասարակության արձագանքին` ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Ես համարում եմ, որ կոռումպացված չինովնիկները ոչ թե փողոցում պետք է հայտնվեն, այլ բանտում, եթե ինքը վերը նշված գործողություններ է կատարել: Մենք ունեցել ենք պրակտիկա, երբ 1-2 հոգու հեռացրել են, դրանից հետո ինչ-որ պաշտոններ են տվել: Եվ շատ կարևոր է, որ երբ իշխանություններն ասում են, որ «դասեր ենք քաղել», լինեն ոչ թե հեռացումներ, այլ ամեն մի պաշտոնյային հեռացնելուց բացատրեն ինչու է հեռացվել, ինչ բացթողումներ են արվել, ինչ խախտումներ են հայտնաբերվել: Կամ իրական պատճառները որոնք են»,- ավելացրեց Թևան Պողոսյանը:
Ըստ պատգամավորի, բնականաբար, եթե եղել են օրենքի խախտումներ, ապա նրանք պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: «Կլինի Ոստիկանությա՞ն, թե Ազգային անվտանգության համակարգերում, տնտեսությա՞ն, հարկային ոլորտում,կարևոր չէ»,- գտնում է պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ