ՃՏՊ Իսակովի պողոտայում
ՀասարակությունՕգոստոսի 6-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող նորակառույց եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: