ԱՄՆ-ում կարձակվեն գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներ Զիկա վարակի դեմ պայքարելու համար
Միջազգայինshabat.am-ը գրում է.
ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների հարցերով վարչությունը թույլ է տվել Զիկա վարակի դեմ զանգվածային պայքարի շրջանակում արձակել գենետիկորեն ձևափոխված մոծակների:
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետներն այնպես են ձևափոխել միջատների ԴՆԹ-ն, որ դրանց սերունդն արդեն սատկած է ծնվում ու այդպիսով՝ զգալի կրճատվում են վարակի տարածման ծավալները:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոծակներն արձակվելու են Ֆլորիդա նահանգում, որտեղ գրանցվել է մոծակների միջոցով Զիկայի վարակման 15 դեպք: Ի դեպ, այս ցուցանիշն ամենաբարձրն է ԱՄՆ-ի ողջ տարածքում: