iPhone 6-ի նոր պատյաններ՝ Քիմ Քարդաշյանի դիզայնով
Lifestyle.news.am-գրում է.
Շատեր նրան անտաղանդ են համարում, բայց այս կինը շարունակում է զարմացնել ու հիացնել։
Վերջերս 35-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանի եւ հեռախոսի պատյաններ արտադրող LuMee ընկերության համագործակցության արդյունքում ծնվել են նոր, մարմարի պրինտով սպիտակ եւ սեւ պատյաններ, որոնք շատ շուտով կընդգրկվեն «must have»-ների շարքում։

Քեյսերը նախատեսված են iPhone 6 եւ iPhone 6 Plus հեռախոսների համար եւ վաճառվում են 54.95 դոլարով։

Քարդաշյանն իր Twitter-ում արդեն գովազդել է պատյանները՝ նշելով, որ հաճույքով է աշխատում LuMee-ի հետ։