ՄԱԿ-ում դատապարտել են Իրանում 20 անձանց մահապատժի իրագործումը
ՄիջազգայինՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը վճռականորեն դատապարտել է րանում այս շաբաթ 20 անձանց մահապատժի իրագործումը: Նրանք դատապարտվել են ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու համար:
Տեղեկատվության համաձայն, կախաղանի բարձրացված 20 անձանց մեծ մասը սուննիներ են՝ քրդական համայնքից: ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը հայտարարել է, որ կան լուրջ կասկածներ կապված դատական գործընթացների արդարության եւ դատական բոլոր ընթացակարգերին հետեւելու հետ:
Այսպես, դատապարտվածներից Շահրամ Ահմադիին ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել եւ ստիպել ստորագրել մաքուր թղթի տակ, որում հետո կեղծ խոստովանական ցուցմունքներ են տպել: Նրա ընտանիքի անդամները հնարավորություն չեն ունեցել հրաժեշտ տալ իրենց հարազատին: