Անհայտ անձինք Հնդկաստանի շուկայում 12 մարդ են սպանել
ՄիջազգայինՀնդկաստանի Ասսար նահանգում անհայտ անձինք շուկայի ամենաաշխույժ հատվածում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։ Ըստ ականատեսների, դեպքը տեղի է ունեցել կեսօրին։
Նշվում է, որ կրակողները եղել են սև հագուստով և ունեցել են նաև նռնակներ։ Ընդհանուր առմամբ ականատեսները տեսել են 3-4 զինված մարդկանց։ Մեկ հանցագործի ոստիկանները կարողացել են բռնել, մնացածը փախել են դեպքի վայրից։
Դեպքի արդյունքում 12 մարդ զոհվել են, ևս 15-ը վիրավորվել։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։ Նշվում է, որ այս դեպքի հետ կարող է կապ ունենալ Բոդոլենդի ազգային-դեմոկրատական ճակատը, որը պայքար է մղում անկախ պետություն ունենալու համար։