Այս ամառ ամուսնուս և երեխայիս հետ կմեկնեմ հանգստի. Սոնա Շահգելդյան
LifeLife.tert.am-ը գրում է .
Երգչուհի Սոնա Շահգելդյանը «Դոմինո» սիթքոմում կրկին նկարահանվելու ցանկություն ունի: Այս մասին երգչուհին հայտնեց Tert.am Life-ի հետ զրույցում:
«Կցանկանայի «Դոմինո»-ի նոր եթերաշրջանում լինել, քանի որ կարծում եմ հանդիսատեսը սպասում է ինձ: Ես բնույթով աշխատասեր եմ: Այս ընթացքում առաջարկներ կան նաև նոր ֆիլմում և սիթքոմում նկարահանվելու, բայց դեռ ոչինչ հստակեցված չէ»,- ասաց Սոնան:

Երգչուհու խոսքով. «Ես միայն սիթքոմում և ֆիլմում նկարահանվելու առաջարկներն եմ ընդունում, իսկ սերիալներում` ոչ: Նախ ծանոթանում եմ առաջարկներին ու դերին, եթե ինձ դուր է գալիս ընդունում եմ։ Առաջինը հաշվի եմ առնում մարդկայնի արժեքները, այլ ոչ թե` գումարը»:

Սոնան բացի այս պատրաստվում է մեկնել արտերկիր համերգային շրջագայության, իսկ ամառային հանգստի մասին դեռ չի մտածել:
«Այս տարի շատ աշխատանքներ ունեմ, որոնք պետք է ավարտեմ` նոր երգեր, համերգներ, նկարահանումներ: Հանգստի կմեկնեմ, երբ կարողանամ փոքր-ինչ թեթևացնել գործերս: Նախորդ տարիներին միշտ մորաքրոջս և մայսրիկիս հետ եմ մեկնել հանգստի: Մորաքույրս ճանապարհի լավ ընկեր է, բայց եթե գնամ հանգստի, ապա ամուսնուս և երեխայիս հետ կգնամ: Փոքրիկիս անպայման հետս կտանեմ»,- եզրափակեց Սոնան:
Մելինե Տոնոյան