Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին


Աշոտ Կարապետյանը խիստ նկատողություն է ստացել, Լևոն Երանոսյանի եղբոր ծառայողական լիազորություններն էլ դադարեցվել են

Հասարակություն

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ,այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: 

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.
- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:

2. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է. 
- 1032 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Նազարեթ Գևորգյանին՝ խիստ նկատողություն.
- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ռոման Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.
- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն. 
- ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի /1032 զորամաս/ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վարդգես Պողոսյանին` նկատողություն.
- նույն գնդի ՀԿՊ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արման Մնոյանին՝ նկատողություն.
- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հունանյանին` նկատողություն.
- ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Մամյանին` նկատողություն.
- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Հրաչ Մարկոսյանին` նկատողություն. 
- ՀԿՊ 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Գոռ Առաքելյանին` նկատողություն:

3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք են բերվել տեղեկություններ ոստիկանության մի շարք ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի հրամանով դադարեցվել են հետևյալ ծառայողների լիազորությունները. 
- ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն Հարությունյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյան,
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Գևորգյան: 

Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու, անբավարար օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ԵՔՎ Նոր Նորքի և Էրեբունու բաժինների պետերից բացի, պաշտոնից ազատվել են.
- Լոռու ՄՎ Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարուն Պողոսյանը:
 

Մադագասկարը ազգային աղետի դրություն է հայտարարել՝ «Գեզանի» ցիկլոնի պատճառովԱրցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներՄնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըԿյանքից վաղաժամ հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. Կարապետյան«Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայում TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Հ1-ը թող փոխի օրհներգի հնամաշ հոլովակը, դա նույնն է, որ մենք միշտ նույն հագուստով ման գանք. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Դրոշը տանում ենք, մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ լավ գործ արեցինք, հետո կմաշի, թե կճղվի, ոչ ոքի հոգսը չի. Փաշինյան Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն
Ամենադիտված