Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ հիվանդանցում՝ ոստիկանների հսկողության տակ
Ուշադրության կենտրոնում«Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, որը հուլիսի 30-ին ձերբակալվել է, շարունակում է մնալ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոստիկանների հսկողության տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը: Նշենք, որ Եղիշե Պետրոսյանը նախակաթվածային վիճակում է:
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Սահակյանին դատարանից հայտնել էին, որ Եղիշե Պետրոսյանի ձերբակալման մասին արձանագրություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: