Ահա թե ինչպես պետք է փայլեցնել ոսկյա զարդերը
LifeԲոլոր այն մարդիկ ովքեր կրում են ոսկյա զարդեր գիտեն, որ դրանք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց փայլը: Առաջարկում ենք համապատասխան բաղադրատոմս, որով կարող եք մաքրել ու փայլեցնել Ձեր ոսկյա զարդերը:
-Մեկ ճաշի գդալ աղ
- Մեկ ճաշի գդալ սոդա
- Մեկ ճաշի գդալ ափսեները լվանալու հեղուկ
- Մեկ բաժակ ջուր
- Փայլաթիթեղի մեկ փոքրիկ կտոր

Պատրաստման եղանակը՝
-Եռացրեք ջուրը 1-ից 2 րոպե
- Փայլաթիթեղի կտորը դրեք որևէ տարայի մեջ
- վրան դրեք զարդերը, ապա ավելացրեք աղը, սոդան և ափսեները լվանալու հեղուկը:
-10-15 րոպե անց լվացեք զարդերը սառը ջրով և սրբեք այն փափուկ սրբիչով: