Նունե Եսայանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
LifeLife.tert.am-ը գրում է .
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Նունե Եսայանը նշում է իր 47-ամյակը:
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

Թողարկել է «Ով ինչ գիտի», «Աշխարհ», «Նունե», «Սեր», «Սայաթ-Նովա», «Դլե յաման», «The Best of», «Sold out» և այլ ձայնասկավառակներ ու տեսասկավառակներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Հայտնի են՝ «Դլե յաման», «Նունե», «Խնդրում եմ, ասա իմն ես», «Ձյուն», «Ինչու ես քեզ սիրեցի», «Սեր իմ», «4 նամակ», «Soul», «Հայ ենք մենք» և այլ երգեր: Զուգերգերով հանդես է եկել մի շարք երգիչների հետ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
