Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Արթուր Վանոյանն իսկական սպա էր ու չէր կարող ինչ-որ մեկի հորդորով կամ սպառնալիքի ներքո պոստ հանձնել. Ազատամարտիկ

Լife.panorama.am-ը գրում է . 

Life.panorama.am-ը ներկայանում է Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը: Առաջին մասը՝ այստեղ:

-Պարոն Պապիկյան, «Սասնա ծռեր»  խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի անձնական որակների մասին բավականին դրական արտահայտվեցիք, Պավլիկ Մանուկյանի մասին ի՞նչ կասեք:

- Պավլիկ Մանուկյանը 2008թ.-ին Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, ինչպեսև ես, ուղղակի ես մեր թաղում բանական ձևով իմ ընկերներին բացատրել, հասկացրել եմ, որ երկրի կայուն ապագայի համար հարկավոր է ընտրել Սերժ Սարգսյանին, և չեմ խաբել նրանց: Իսկ Պավլիկ Մանուկյանը դա ուրիշ կերպ է արել. Ապարանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը մահակներով ցրել է: Բայց հիմա, նեղվել է, որ իրենց են ցրում:

Երեխաները, որոնք պատերազմի ժամանակ անգամ ծնված չեն եղել, ինձ հիմա ասում են՝ դու որ Պավլիկին ճանաչես…: Ընկեր ջան, ճանաչում եմ Պավլիկին: Ինձ համար թեկուզ 1 օրով ռազմաճակատ եկած բոլոր տղաներն իմ եղբայրներն  են, բայց հերոս բառն ինձ համար ուրիշ նշանակություն ունի:  Էդ բառն եկեք չարժեզրկենք, ափսոս է: Հիմա հերոսապատումներ են պատմում, թե, իբր, թուրքերը Պավլիկի գլխի համար հսկայական գումարներ են առաջարկել՝ սուտ է, նման բան չկա: Ասում են՝ իբր Շամիլ Բասաևը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանի նման երկու հոգի ունենար իր կողքին Ռուսաստանը կգրավեր: Ո՞ւմ համար են նախատեսված այս հեքիաթները:

-Սոցցանցում ձեր մեկնաբանություններից մեկում զինվորական կանոններով հիմնավորված քննադատել էիք  Պավլիկ Մանուկյանի այն  հայտարարությունը, թե իրենք հորդորել են գնդապետ Արթուր Վանոյանին զենքը վայր դնել, նա չի ենթարկվել, այնուհետ սպանել են նրան: Սրա մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:

-Պավլիկն ասել է, թե իրենք Արթուրին հորդորել են վայր դնել զենքը, բայց նա մինչև  վերջին փամփուշտը կրակել է:  Պավլիկը եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, մի կողմ դնենք տվյալ զորամասի ծառայակիցների կարծիքը նրա մասին:

 -Ինչպիսի՞ն է կարծիքը:

 -Չէի ասի՝ դրական, բայց դա մի կողմ դնենք: Հարյուրավոր անգամ ես էլ եմ  եղել գնդի պատասխանատու, գնդի պատասխանատուն հրամանատարի  բացակայության ժամանակ գնդի հրամանատարն է, իր ենթակայության  տակ ունենում է գնդի հերթապահ, վերապահ և այլն: Դա նույն պոստն է,  Արթուրը եղել է այդ օրը պատասխանատուն:

 Ասեմ ձեզ, եթե  սպայի զենքը կարողանան խլել կամ սպառնան, որ վայր n  դնի, ապա սպան պատվազուրկ է լինում: Դա պատվի հարց է: Կան  դեպքեր, երբ մահը նախընտրելի է: Զինվորական կյանքը շատ չոր կյանք  է, մենք՝ զինվորականներս, ապրում են չոր կանոններով: Իսկ այդ  հորդորելու մասին պնդումը, մեղմ ասած, խեղկատակություն է: Իսկ եթե քեզ դիրք պահելիս գային հորդորեին, տալո՞ւ էիր դիրքդ: Դու {Պավլիկ Մանուկյանը} ասում ես՝ ես հերոս եմ, դիրքեր եմ գրավել, պահել:

Նրանք, որ գնում էին այդ գործողությանը գիտակցում էին, որ դիմացները կարող են լինեն իրենց պես տղերք, չնայած իրենք իրար նման չեն, բայց ենթադրենք այդպես է: Լուծումն ունեի՞ն գնալիս, թե՞տեղում եղավ: Եթե տեղում եղավ, ապա իրենք գիտակից  մարդիկ չեն, իմպրովիզատոր են, գնացել են տեղում տեսնեն՝ կստացվի, թե՝ ոչ: Բայց ես վստահ եմ, որ նրանք հաշվարկել են նաև այս տարբերակը և գիտակցված են գնացել այդ քայլին: Նրանք իրենց պլանում ունեցել են սպանություն, նշանակում է, որ այս բոլոր նվնվոցները, թե չէինք ուզում… ծիծաղելի են: Հանցանք են գործել, պետք է իրենց պատիժը ստանան:

Ինձ մեկը գրում է, ասում է՝ միգուցե դու ազատամարտիկ ես, բայց «Սասնա ծռերի» անդամները հերոս են, տարբերությունը ջոկո՞ւմ ես: Ոչ, չեմ տաբերում, որովհետև օրենքի առաջ հավաքարարն ու հերոսը հավասար են, պետք է պատասխան տան: …Պավլիկենց դիմաց ճանապարհ անցած սպա էր կանգնած, ես  ճանաչել եմ Արթուրին:

-Ի՞նչ կպատմեք նրա մասին:

-Արթուր Վանոյանը հոյակապ տղա էր, իսկական սպա: Մտել է մարտի դաշտ որպես ազատամարտիկ, պատերազմի ավարտից հետո շարունակել է ծառայությունը ոստիկանության շարքերում: Այս երկրի ծառան է եղել: Ես ինձ հարց եմ  տվել՝ Արթուրի փոխարեն կհանձնեի՞ պոստս, թե՝ ոչ: Չէի հանձնի: Այսօր իմ տանն էլ էր սուգ լինելու, ինչպես Արթուրի տանն է: Եթե իրենք իրենց զինվորական, հերոս են ներկայացնում, թող բարի լինեն զինվորական օրենքներով ապրել: Էդ հուզիչ պատմությունները, թե հորդորեցինք պոստը հանձնի, չարեց սովորական քաղաքացիներին մոլորեցնելու համար է: Ո՞նց թե պոստդ հանձիր, դու ո՞ւմ ես դա ասել: Պոստ հաձնելու հորդոր չի լինում, պոստը սրբություն է:

-Խոսենք հասարակության վերաբերմունքից. մարդկանց մի ստվար շերտ աջակցություն հայտնեց զինյալներին՝ արդարացնելով հանցանքը: Այս երևույթն ինչո՞վ կբացատրեք:

-Խնդիրը հասարակության բարոյական դաստիարակության մեջ է: Ղեկավարությունը պետք է զբաղվի այս խնդրով: Հայրենասիրական, ազգային դոկտորինա չունենք: Հասարակության հետ խոսել է պետք, պարզագույն բաների բացատրությունները լսելու կարիք ունի ժողովուրդը, որը չի արվում: Բարոյական դաշտում դատարկություն են թողնել, հեռուստաէկրանից  անհասկանալի արժեքներ են քարոզում: Իշխանությունը, գործիչները պետք է զբաղվեն այս խնդրով: Հանրության հետ պետք է կապ ստեղծվի, հակառակ դեպքում դաշտը լցվում է  կեղծ քարոզիչներով: Անուններ չեմ ուզում տալ, բայց կերպարից երևում է, որ դժվար թե երեկոները բարձր խոնավացնում է ազգի դարդը լացելով, բայց գալիս այդպես է ներկայանում: Իսկ հոգսերի տակ կքած մարդը, երբ լսում է, որ որևէ մեկը կիսում է իր մտահոգությունները, հոգսերը սկսում է  սիրել ու հետևել նրան: Կան քաղաքական շարժումներ, որոնց գործելաոճը չի տարբերվում հոգեորսությունից:

Շարունակելի:

Կարդացեք նաև՝ Չի կարելի շահագործել հերոսի կոչումը, որովհետև պատերազմ գնալը հերոսություն չէ, նորմալ է. Ազատամարտիկը՝ «Սասնա ծռերի» մասին:

 

 

 

Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը
Ամենադիտված