Նարինե Մկրտումյան.«Կոտրված էի բաժանման պատճառով»
LifeՆարինե Մկրտումյանը «4 տարբերակ» խմբի փլուզումից հետո շարունակեց երգել ակումբում, սակայն անհատական կարիերա չստեղծեց: Երգչուհին այսօր երկու երեխայի մայր է, որոնց հետ էլ օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, իսկ անկեղծ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել եւ ապագայի ինչ պլաններ ունի:
Այս շրջանում աշխատում եմ ակումբում, վոկալ եմ դասավանդում, հրավերների դեպքում երգում եմ նաեւ ռեստորանային համալիրներում: Նորմալ գումար եմ վաստակում, բայց հիմա երազում եմ բարեգործական որեւէ համերգի մասնակցել, շփվել հանդիսատեսի հետ եւ ծափեր լսել: Թեեւ ժամանցի վայրերում ամեն օր ելույթ ես ունենում 200-300 հոգու առջեւ, սիրված ես, անունդ անընդհատ հնչում է, միեւնույն է` համերգի էներգետիկան ուրիշ է:
Ակումբում ստիպված երգում ես նաեւ այնպիսի գործեր, որոնք հաճախ փնովել ես եւ անճաշակություն համարել: Եթե հրաժարվես կատարել այցելուների պատվերները, մեկ, երկու, էլ չես աշխատի: Բացասական կողմերից է նաեւ ուշ ժամի տուն գնալը, երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնելը:
«Չէի հասկանում` ինչ պիտի անեմ»
Շարունակությունը ՝ այստեղ :
