Նիսում կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 85-ի
HeaderՀուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով տուժածներից մեկն օգոստոսի 4-ին հիվանդանոցում մահացել է ստացած վերքերից: Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 85-ի: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Պրովանս-Ալպեր-Լազուր ափի տարածաշրջանի ղեկավար ու Նիսի առաջին փոխքաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:
«Իմ բոլոր մտքերն այժմ Պիեռ Ատերմանի դստեր, ընտանիքի և մերձավորների հետ են, որը հենց նոր մահացավ: Նա Նիսի ահաբեկչական գործողության 85-րդ զոհն է»,- գրել է Էստրոզին Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:
«Մեսաժե» տարածաշրջանային հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է 56-ամյա հոգեբանին, որն ապրում էր Վերին Սավոյայի դեպարտամենտի Պասի քաղաքում: Նիսի Անգլիական առափնյակում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ նա այնտեղ էր գտնվում ընտանիքի հետ. նրա կինը և որդիներից մեկը մահացել են տեղում, 14-ամյա դուստրը մինչ օրս գտնվում է Նիսի հիվանդանոցներից մեկում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: