Սարի թաղում «Տոյոտան» հետ հրելիս առաջ է շարժվել ու վրաերթի ենթարկել հրողին
ՀասարակությունՕգոստոսի 3-ին, ժամը 13-ին, Երեւանի Սարի-Թաղի 10-րդ շարքի, 16 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից հետ հրելու ժամանակ, ինքնաբերաբար առաջ է եկել եւ վրաերթի ենթարկել վերջինիս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: