Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը դուրս են եկել «Ֆուլ Հաուս»-ից
LifeBravo.am-ը գրում է .
«Ֆուլ Հաուս»-ի դերասանները տեւական ժամանակ է, ինչ դարձել են հեռուստադիտողի եթերային ուղեկիցը: Հոկտեմբերի սկզբին կմեկնարկի սիթքոմի նոր` 5-րդ եթերաշրջանը: Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքերով` ինչպես նախորդ, այնպես էլ այս եթերաշրջանում կլինեն նոր տաղավարներ, սցենարային զարգացումներ, նոր հերոսներ, դերասաններ: Հիմնական դերասանական կազմը կմնա անփոփոխ:
«Նկարահանումները կսկսենք սեպտեմբերից: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Մարինկա Խաչատրյանին եւ Գեւորգ Մարտիրոսյանին: Նախորդ եթերաշրջանում նրանք ամուսնացան, եւ այդպիսով նրանց սյուժետային գիծն ավարտվեց»,-ասել է նա:
Նոր դերասանների եւ կերպարների մասին խոսելիս պրոդյուսերը նշել է, որ դեռ ամեն ինչ պարզ չէ: Դերասանուհու ընտրությունը դեռեւս չեն կայացրել, իսկ իր մարմնավորած կերպարը` Սերգեյը, կախված սյուժեի զարգացումներից, անհրաժեշտության դեպքում կլինի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Ֆուլ Հաուս»-ի արխիվից


