Լոնդոնում հարձակման հետևանքով զոհված կինը ԱՄՆ-ի քաղաքացի Էր
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օգոստոսի 3-ի երեկոյան կատարված հարձակման հետևանքով վերքեր են ստացել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Իսպանիայի քաղաքացիներ: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, ոստիկանության տվյալներով՝ այդ միջադեպի հետևանքով միակ զոհվածը ԱՄՆ-ի քաղաքացի Էր:
Նաև ոստիկանության ներկայացուցիչը, որին հղում Է անում գործակալությունը, հայտարարել Է, որ Սոմալիից սերված 19-ամյա երիտասարդը, որը դանակով հարձակվել Է անցորդների վրա, Նորվեգիայի քաղաքացի Է: Իրավապահները չեն հայտնաբերել այն բանի նշաններ, որ նա արմատական հայացքների հետևորդ Էր, և կարծում են, որ այդ արարքի պատճառը հավանաբար եղել են հոգեկանի հետ կապված խնդիրները: