Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել
ՄիջազգայինՕգոստոսի 3-ին, ժամը 10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նանսենի անվան այգում զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տ/չ 210 փամփուշտ, «ՌԳ-42» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ծխակույտ ստեղծող 2 նռնակ եւ 1 պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն: