Ինչի՞ համար է գրիչի կափարիչի վրայի անցքը. պարզ դետալ, որը փրկում է հարյուրավոր երեխաների կյանքեր
LifeMed.tert.am-ը գրում է .
Գնդիկավոր գրիչները ծանոթ են բելորին: Սակայն շատ քչերը գիտեն, թե ինչու գրիչի կափարիչը նման տեսք ունի:
1991 թվականին BIC ընկերությունը ներկայացրել էր դիզայն-լուծում, որը շատերի կողմից անտեսված մնաց: Ընկերության շատ ճանաչված Cristal Pen գրիչների կափարիչի ծայրին հայտնվեց ոչ շատ մեծ անցք:
Շատերը այդ փոփոխության վրա որևէ ուշադրություն անգամ չդարձրեցին: Եվ դրանով է պայմանավորված այն, որ մարդիկ պատկերացում չունեն անգամ, որ այդ փոփոխության շնորհիվ տարեկան հարյուրավոր երեխաների և մեծահասակների կյանք է փրկվում:
Ինչպես գիտենք, փոքր երեխաները սիրում են բոլոր իրերի «համը զգալ»: Հատկապես փոքր իրերի, որոնք հնարավոր է ամբողջությամբ բերանը տանել: Իսկ մեծահասակները կենտրոնանալու կամ նյարդայնանալու ժամանակ «պաշտում» են կափարիչներ կրծել: Իսկ այդ կափարիչը շատ արագ կարող է հայտնվել շնչափողում ու արգելափակել շնչառությունը:
Այդ դեպքում արդեն գրիչի կափարիչի վրա առկա անցքը օգնում են մարդուն ստանալ անհրաժեշտ քանակությամբ թթվածին՝ մինչ անհրաժեշտ օգնության հասնելը:
Այդ որոշումը հավանության առժանացավ գրիչի արտադրությամբ զբաղվող աշխարհի բոլոր առաջատար ապրանքանիշերի կողմից:
Իսկ չափորոշիչների բրիտանական իստիտուտը գրիչների արտադրության և օգտագործման իր առաջարկությունների մեջ փոփոխություն մտցրեց:
Աղբյուրը՝ golbis.com