Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է. բժիշկ
ՀասարակությունՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով հուլիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանի վիճակը համեմատաբար կայունացել է: NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում եւ հիվանդնոցից նրան տեղափոխելու մասին դեռ վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանը: