Գայթակղիչ և օրիգինալ. ռեստորանային հնարքներ, որոնք կրկնապատկում են հաճախորդների քանակն ու եկամուտը
LifeYvn.reservin.am-ը գրում է .
Սպասարկման ոլորտում կիրառվող շատ հնարքներ մտածված են հաճախորդների հոգեբանության վրա ազդելու համար: Ձեզ ենք ներկայացնում ռեստորանային «խորամանկությունների» մի քանի ուշագրավ օրինակ, որոնք նպատակաուղղված են հաճախորդների քանակի ու եկամտի մեծացմանը:

1. Որոշ եվրոպական ռեստորաններում պատվերի գումարը կարող են վճարել Ձեր փոխարեն
Պատկերացրե՛ք իրավիճակ, երբ Եվրոպայում մտնում եք այդ առանձնահատուկ ռեստորաններից մեկը, զբաղեցնում Ձեր տեղը, և մենյուի հետ ավազե ժամացույց են Ձեզ տալիս: Առնվազն 10 րոպե... եթե չկողմնորոշվեցիք պատվերի ընտրության հարցում, ապա պատրաստ եղե՛ք․ սնվելու եք անվճար, իսկ ուտեստի գումարը վճարելու են ռեստորանի աշխատակիցները: Ի դեպ, այս հնարքը կիրառվում է նաև պատվերի սպասման ընթացքում: Գայթակղե՞ց, շտապ մեկնե՛ք Եվրոպա:

2. Կատարյալ մաքրություն՝ անգլիական ձևով
«Մեզ մոտ երբեք ապուրի մեջ մազ չեք գտնի». սա Լոնդոնի ռեստորաններից մեկի կարգախոսն է, որի տերը, խոհարարներն ու մատուցողները ճաղատ են: Բարի՜ գալուստ:

Շարունակությունը՝ այստեղ :