Դոնբասում ավելի քան 9,5 հազար մարդ է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր. ՄԱԿ
Միջազգային2014 թվականի ապրիլի կեսերից մինչև ընթացիկ տարվա հուլիսի վերջն Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժել է 31 հազար 690 մարդ, ներառյալ 9 հազար 553 սպանված և 22 հազար 137 վիրավոր քաղաքացիական անձինք, Ուկրաինայի զինված ուժերի և զինված խմբերի ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ):
ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, 2015 թվականի օգոստոսից ի վեր նաև ամենամեծ թվով զոհերն են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում: 2016 թվականի հունիսին Ուկրաինայի արևելքում զոհվել է 12, վիրավորվել 57 մարդ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան 2016 թվականի մայիսին, և ամենամեծ թվաքանակն է 2015 թվականի օգոստոսից ի վեր: Հուլիսին տուժել են 73 քաղաքացի՝ ութ զոհված և 65 վիրավոր:
ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալների համաձայն՝ վերջին երկու ամսվա ընթացքում մարդկանց կեսից ավելին տուժել է հրետակոծություններից: Հուլիսին 72 քաղաքացիական անձինք վիրավորվել և վեցն սպանվել են նման գնդակոծումների հետևանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: