Քայլի Ջենները ինքն իրեն նոր Range Rover է նվիրել
LifeՔարդաշյան-Ջեններ քույրերից կրտսերը իր 19-ամյակը նշանավորել է իր համար թանկարժեք նվերով: Բացի այն, որ Քայլին դարձել է սիրելի շնիկի «մայր», նա նաև նոր ավտոմեքենա է ձեռք բերել:
Սոցցանցերում Քայլին կիսվել է տեսանյութով, որտեղ երևում է նրա նոր Range Rover-ը: Նշենք, որ սա Քիմ Քարդաշյանի քրոջ ավտոտնակում առաջին ավտոմեքենան չէ: Քայլին վարում է այնպիսի լյուքս ավտոմեքենաներ, ինչպես Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover Autobiography և Ferrari, որը նրան անցյալ տարի նվիրել է նրա բոյֆրենդ ռեփեր Tyga-ն: