Ֆուտբոլային կարիերայիս ավարտից հետո ուզում եմ նստել ու մտածել, որ ինչ-որ լավ բան եմ արել. Մխիթարյան
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նախկին թիմակից Իլկայ Գյունդողանի հետ մրցակցությանը և նշել, որ ուրախ կլինի նրան հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ Գյունդողանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
«Կարևոր չէ, որ Գյունդողանը իմ մրցակիցն է լինելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում: Ուրախ կլինեմ նրան տեսնել ցանկացած օր, ցանկացած ժամանակ»:
Ֆուտբոլիստը նաև հավելել է.
«Միշտ առավելագույնն եմ անում ինքս ինձ համար, քանի որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ուզում եմ նստել ու մտածել, որ ինչ-որ լավ բան եմ արել, նվաճել եմ այս կամ այն տիտղոսը: Կարիերայի ավարտից հետո մարդիկ կխոսեն ձեր տիտղոսների մասին: Սա ամենակարևորն է ֆուտբոլում»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: