Հնդկաստանում ավելի քան 20 մարդ է անհետ կորել էստակադայի փլվելուց հետո
ՄիջազգայինԱռնվազն 22 մարդ է անհետ կորած համարվում Հնդկաստանի Մումբայ քաղաքը Գոայի նահանգի հետ միացնող մայրուղում էստակադայի փլվելուց հետո: Այդ մասին BBC-ն հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով՝ Գոայից Մումբայ ուղևորվող երկու ավտոբուսներ գետն են ընկել ճանապարհի հատվածի փլվելու հետևանքով: Ենթադրաբար գետն են ընկել նաև մի քանի մարդատար ավտոմեքենաներ:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչն Associated Press գործակալությանը հայտնել է, որ փրկարարներն առայժմ վթարի հետևանքով ողջ մնացածների չեն հայտնաբերել:
Արտակարգ պատահարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունների ավելի քան 80 աշխատող, այդ թվում՝ ջրասուզակներ:
Հաղորդվում է, որ Սավաթրի գետում, որտեղ ընկել են ավտոբուսները, ջրի բարձր մակարդակ է եղել տարածաշրջանում տեղացած սաստիկ անձրևների պատճառով:
Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները BBC-ին հայտնել են, որ ավտոբուսները չի հաջողվել հայտնաբերել աղետի վայրից մեկ կիլոմետրի շրջանում, դրանք կարող է քշած-տարած լինել