ԱՄՆ-ն 17 մլրդ դոլար է ծախսել աֆղանական բանակը զինելու համար
ՄիջազգայինՄիացյալ Նահանգներն ավելի քան 17 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանի պաշտպանության ուժերին զենք, զինամթերք և ռազմական այլ հանդերձանք մատակարարելու համար, ուժեր, որոնք պայքարում են «Թալիբան» շարժման ահաբեկիչների դեմ: Այդ մասին հայտնել է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով պետական հսկողության տվյալները:
2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրեթե 13 մլրդ դոլար է տրամադրվել աֆղանական բանակի հանդերձման համար, եւս 4,2 մլրդ դոլար հատկացվել է աֆղանական ազգային ոստիկանությանը զինելուն: Այդ մասին ասված է Աֆղանստանի վերականգնման հարցերով հատուկ գլխավոր տեսուչի հաշվետվության մեջ:
Ամերիկյան ծախսերի վերջին հաշվարկը տեղի է ունենում Աֆղանստանում բռնության նոր բռնկման ֆոնին, որի պատասխանատվությունն ստանձնել են թալիբները:
Ընդամենը 2016 թվականի ապրիլի դրությամբ Աֆղանստանի ազգային բանակում եւ ոստիկանությունում ընդգրկված է գրեթե 320 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: